Edison Research. Ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեին Վրաստանի քաղաքացիներն այսօր

Վրաստանի «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը «Edison Research» հետազոտական կազմակերպությանը պատվիրել է նախընտրական հարցում անցկացնել պարզելու՝ «եթե այսօր խորհրդարանական ընտրություններ լինեին, ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեին» քաղաքացիները:

Հարցվածների 23 տոկոսը նշել է, որ դեռ չի որոշել, 38 տոկոսը հայտարարել է, որ կքվեարկեր իշխող «Վրացական երազանք» կուսակցության օգտին, 15 տոկոսը՝ «Միացյալ ազգային շարժման», իսկ 6 տոկոսը՝ «Եվրոպական Վրաստան» կուսակցության օգտին:

Հարցվածների գրեթե 4 տոկոսը պատասխանել են, որ իրենց ձայնը կտան «Աղմաշենեբելիի ռազմավարություն», «Լեյբորիստական», «Լելո», «Հայրենասերների դաշինք» և «Գիրչի» կուսակցություններին:

Հարցմանը մասնակցել է Վրաստանի մասշտաբով (բացի օկուպացված տարածքներից) 18 և ավելի բարձր տարիքի 2850 քաղաքացի: