Օգոստոսին նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը նվազել է

Վրաստանում 2020 թվականի օգոստոս ամսվա ընթացքում, նախորդ ամսվա համեմատ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը նվազել է 1,2 լարիով:

Մասնավորապես, Վրաստանի վիճակագրության ազգային գործկալության տվյալների համաձայն, նախորդ ամսվա ընթացքում աշխատունակ տարիքի տղամարդու նվազագույն սպառողական զամբյուղը կազմել է 182,3 լարի, սա այն դեպքում, երբ հուլիսին այս ցուցանիշը 183,5 լարի էր:

2019 թ նույն ժամանակահատվածի համեմատ, օգոստոսին աշխատունակ տարիքի տղամարդու նվազագույն սպառողական  զամբյուղը նվազել է 6,9 լարիով: Մասնավորապես, 2019 թվականի օգոստոսին այս ցուցանիշը 189,2 լարի էր:

Geostat-ի տեղեկությամբ՝ օգոստոսին հուլիսի համեմատ 2,1 լարիով նվազել է նաև միջին ընտանիքի նվազագույն սպառողական զամբյուղը և կազմել 305,8 լարի: