Բաթումիում զանգվածային ջերմաչափում կիրականացվի

«Բաթումիում զանգվածային ջերմաչափում է սկսվում», — այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Աջարիայի կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն:

Ռիժվաձեի խոսքով՝ չի նախատեսվում փակել տարածաշրջանը և մասնավորապես Բաթումի քաղաքը:

«Միջկառավարական խմբի անդամների հետ մենք որոշում ենք կայացրել ավելի զանգվածային իրականացնել ջերմաչափումը ամբողջ քաղաքում՝ Բաթումիում: Սակայն սա չի նշանակում քաղաքում լրացուցիչ կարանտինային միջոցառումների ներդրում», — ասել է Աջարիայի կառավարության նախագահը:

Նշենք, որ վերջին օրերի ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի մեծ աճ է գրանցվել: Հայտնի է նաև, որ նոր վարակվածների հիմնական մասը Աջարիայի տարածքից են:

Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի մեծ մասը կրկին Աջարիայից է