Վրաստանում սկսվել է անհատ ձեռներեցների գրանցումը՝ փոխհատուցում ստանալու համար

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Բարկալայան ասել է, որ մայիսի 15-ից սկսվում է այն անձանց գրանցումը, ովքեր վնաս են կրել կորոնավիրուսից ու պետք է կառավարությունից ֆինանսական փոխհատուցում ստանան:

Գրանցումը տևելու է մինչև հուլիսի 1-ը: Քաղաքացիները պետք է այցելեն Առողջապահության նախարարության կայք, գրանցման հարթակում գրանցում անցնեն: Գրանցվել պարտավոր են միայն ինքնազբաղ քաղաքացիները, վարձու աշխատողների համար գրանցումը պարտադիր չէ:

Ինքնազբաղ անձինք, ովքեր գրանցված են Եկամուտների ծառայությունում, և 2020-ի ապրիլից կորցրել են եկամուտը, այսօրվանից 6 շաբաթվա ընթացքում պետք է հայտ լրացնեն՝ www.moh.gov.ge կայքում: Այս խմբում են՝ ֆիզիկական անձինք, ովքեր փոքր բիզնեսի ունեն, ֆիզիկական անձ — արտադրողները, անհատ ձեռներեցները:

Փոխհատուցում ստանալու համար նրանցից չի պահանջվում եկամտի աղբյուրի  ապացույցներ ներկայացնել: Հայտերի մշակումն ու փոխհատուցման տրամադրումը կատարվելու է գրանցումից հետո ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում: Ինքնազբաղներն, ովքեր գրանցված չեն Եկամուտների ծառայությունում, այսօրվանից 6 շաբաթվա ընթացքում պարտավոր են կայքում գրանցվել ու ներկայացնել որևէ փաստաթուղթ, որը կապացուցի 2020-ի առաջին կիսամյակում եկամուտի աղբյուրը: