Վրաստանի քաղաքացին ձերբակալվել է Ցխինվալիում. Հարազատները սպառնում են ակցիաներ սկսել

Ցխինվալիի դե ֆակտո դատարանը Խվիչե Մղեբրիշվիլիի համար  3 ամսվա նախնական կալանքի  որոշում է  կայացրել:  Նրան ձերբակալել էին շփման գծի մոտ:

Հարազատները հույս ունեին, որ  այսօր ազատ կարձակվի, սակայն որոշումն իմանալուց հետո դիմել են Վրաստանի իշխանություններին` ասելով, թե 10-օրյա ժամկետ են տալիս` ձերբակալվածին ազատ արձակելու համար: Հակառակ դեպքում, եթե 10 օրվա ընթացքում Մղեբրիշվիլին, առանց նախապայմանների ազատ չարձակվի, որպես բողոքի նշան, նրանք մեծամասշտաբ ակցիաներ են սկսելու:

Հիշեցնենք` Մեջրիսխեվի գյուղի բնակիչ Խվիչա Մղեբրիշվիլին ձերբակալվել էր հուլիսի 3-ին:  Ավելի ուշ Ցխինվալիի դե ֆակտո ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել, թե Վրաստանի քաղաքացին գիտակցված է հատել շփման գիծը և նպատակ է ունեցել չղջիկներ որսալ` հետագա իրացման համար: