Շինարարության գինն աճել է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հաշվետվության համաձայն, 2023 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության գինն աճել է գրեթե 5 տոկոսով։

Geostat-ի փոխանցմամբ՝ 2023 թվականի փետրվարին շինարարության արժեքի ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0,9 տոկոսով։ Նշված փոփոխությունը հիմնականում պայմանավորված է շինարարության ոլորտում վարձու աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձի 5,7 տոկոս նվազմամբ, ինչը ընդհանուր ցուցանիշի փոփոխությանը նպաստել է -0,9 տոկոսային կետով։

Նույն հաղորդագրության համաձայն, 2022 թվականի փետրվարի համեմատ շինարարության արժեքի ցուցանիշն աճել է 4,7 տոկոսով։ Ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված է շինանյութերի 5,4 տոկոս գնաճով, ինչը 3,09 տոկոսային կետով նպաստել է ընդհանուր ցուցանիշի փոփոխությանը, նշված է զեկույցում։