Ախալքալաքի գյուղերում բժշկական անվճար ակցիա կանցկացվի

Վրաստանի Կարմիր Խաչի և Ախալքալաքի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-30-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Ղադոլար և Կարտիկամ գյուղերում կանցկացվի բժշկական անվճար ակցիա:

Ախալքալաքի քաղաքապետարանի փոխանցմամբ, հոկտեմբերի 29-ին, ժամը 12։00-ից մինչև 18:00-ն Ղադոլար գյուղի բնակիչներին կտրամադրվի բժշկական խորհրդատվություն, իսկ հոկտեմբերի 30-ին՝ Կարտիկամ համայնքի բնակիչներին։

«Բացի նշված գյուղերից, ակցիայի շրջանակներում մատուցվող բժշկական ծառայություններից կկարողանա օգտվել նաև սահմանամերձ գյուղերում ապրող բնակչությունը։ Նախապես գրանցումը պարտադիր չէ։ Դուք կկարողանաք օգտվել ռադիոլոգի, սրտաբանի, ակնաբույժի և թերապևտի ծառայություններից։ Ձեզ ծառայություն կմատուցեն պրոֆեսիոնալ բժիշկներ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: