Առատ ձյան պատճառով Բորջոմի-Բակուրիանի-Ախալքալաք ներպետական ճանապարհի կմ 30-կմ 60 (Բակուրիանի-Ղադոլար) հատվածում արգելված է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։
Ճանապարհի մնացած հատվածներում ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է։
Տեղեկատվությունը հրապարակել է Ճանապարհների ազգային դեպարտամենտը։