Ադիգենիի մունիցիպալիտետում սողանք է տեղի ունեցել

Ադիգենիի մունիցիպալիտետի Գոմարո գյուղում սողանք է տեղի ունեցել։

Տարերքը վնասել է մի քանի բնակելի տուն և ավտոմեքենա։ Տեղացիների խոսքով՝ սողանքը մեծ քանակությամբ քարաբեկորներ ու փլուզված ապարներ է բերել։ Տեղում ողջ գիշերվա ընթացքում ընթացել են մաքրման աշխատանքներ՝ ծանր տեխնիկայի կիրառմամբ։

Առկա տեղեկատվությամբ՝ պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։