Բռնություն գործադրելու մեղադրանքով ՌԴ քաղաքացի է ձերբակալվել

Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հաղորդագրության՝ Թբիլիսիում մեկ անձ է ձերբակալվել կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։

Տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածը Ռուսաստանի քաղաքացի է։

Ի դեպ, նոյեմբերի 12-ին «Ֆաբրիկա» բազմաֆունկցիոնալ առևտրի տարածքում տեղի ունեցած միջադեպի մասին սոցցանցերում գրել է քաղաքացի Անա Ջափարիձեն:

ՆԳՆ-ից հայտնում են, որ հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը վերաբերում է բռնությանը։