Ազգային գրադարանում կբացվի կինոգրադարան

Հունվարի 15-ին, ժամը 18:00-ին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի երրորդ մասնաշենքում կբացվի կինոգրադարան:

Դահլիճում կտեղակայվի ամեն ինչ ֆիլմի մասին: Ներկայացված կլինեն ինչպես վրացական, այնպես էլ օտարերկրյա ֆիլմեր, գովազդներ, գրականություն:

Սկզբնական շրջանում գրադարանի այցելուների համար հասանելի կլինեն անգլալեզու նյութեր, հետագայում գրադարանի պաշարի ծավալը կմեծանա: