Դե ֆակտո Աբխազիայի ընդդիմությունը խոսում է վրացական կողմի հետ երկխոսության մասին

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի ընդդիմության ներկայացուցիչ Սերգեյ Շամբան վրացական «Մթավարի արխիի» հետ հարցազրույցում խոսել է վրացական կողմի հետ երկխոսություն վարելու անհրաժեշտության մասին: Նա նշել է, որ հարկավոր է վրացական կողմի հետ նորմալ հարաբերություններ հաստատել:

«Մթավարիի» եթերում հեռախոսազանգի ընթացքում Շամբան հայտարարել է՝ «Մենք երկխոսության կարիք ունենք, որպեսզի նորմալ հարաբերություններ հաստատենք: Ես դրա կողմնակիցն եմ ու դեմ եմ այսօրվա դիմակայության շարունակությանը: Պետք է նստենք և խոսենք, դրա համար տարբեր ձևաչափեր գոյություն ունեն»,- ասել է նա:

Սերգեյ Շամբան դե ֆակտո Աբխազիայի ընդդիմության ներկայացուցիչներից մեկն է: Նախկինում նա զբաղեցրել է Աբխազիայի վարչապետի և արտգործնախարարի պաշտոնները։ Վրացական կողմի հետ ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին վերջինս խոսել է շատ անգամ: