Կցանկանայի, որ Վրաստանը բոլոր ոլորտներում սպորտի նման հաջողություններ գրանցեր. Զուրաբիշվիլի

«Դուք` մարզիկներդ ամենալավ օրինակն եք, թե ինչպես պետք է մեծանա ու դաստիարակվի մեր երիտասարդությունը` առողջ, հաջողակ և հաղթած»,-տարվա լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը դիմելով մարզիկներին, ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Պարգևատրվողներն իրենցից պարզ օրինակ են ներկայացնում, թե ինչ բարձունքների է հնարավոր հասնել, եթե ողջ էներգիայով նվիրվել գործին:

Կցանկանայի, որ Վրաստանը բոլոր ոլորտներում նույնքան հաջողակ լիներ, որքան սպորտում է այսօր»,- ասել է նախագահը: