Ի՞նչ տեսք ունի խորհրդարանի շենքը վերականգնողական աշխատանքներից հետո. լուսանկարներ

7 ամիս տևած վերականգնողական աշխատանքներից հետո բացվեց Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքը:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ մոտ 2000 քմ տարածքում հին սալիկները փոխարինվել են նոր բնական քարե սալիկներով, դրանց միջև տեղադրվել են դեկորատիվ լամպեր: Տարածքն ավելի կանաչապատ է դարձել: Վերանորոգվել է նաև ապրիլի 9-ի հուշարձանը:

Խորհրդարանի հարակից տարածքում վերականգնողական աշխատանքները մեկնարկել էին 2020 թվականի հունվարի 22-ից:

Լուսանկարները՝ Կախա Կալաձեի ֆեյսբուքյան էջից: