Աֆղանստանում ծառայող վրաստանցիներն այսօր նախագահ են ընտրում

Աֆղանստանում գտնվող վրաստանցի զինծառայողներն այսօր նախագահ են ընտրում: Ընտրատեղամասերը բացվել են երկու ռազմաբազաներում՝ Բագրամում և Մազար Շարիֆում:

Ընդհանուր առմամբ գրանցված է 875 զինծառայող: Հատուկ դիրքերում գտնվողները կօգտվեն շարժական քվեատուփերից:

Գործընթացը սկսվել է 8:00-ից և կշարունակվի մինչև 20:00-ն: Թբիլիսի ուղարկված կնքված տուփերը կբացվեն հոկտեմբերի 28-ին, երբ երկրում կփակվեն բոլոր ընտրատեղամասերը: