Վրաստանում բացվելու է Կովկասի գինու համալսարան

Կախեթիի մարզի Գուրջաանի քաղաքում բացվելու է Կովկասի գինու համալսարանը: Բարձրագույն ուսումնական հաստատությունն ուսանողներին կընդունի արդեն 2020-2021 ուսումնական տարում: Այս մասին տեղեկացնում է «Իմեդի» լրատվականը:

Ըստ նախագծի, համալսարանը 3 մասնաշենք է ունենալու՝ հիմնական, բնակելի և դասախոսների համար նախատեսված շինություն:

Ինչ վերաբերում է ուսումնական ծրագրին, Կովկասի համալսարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարիամ Մաղլուրիայի խոսքով, առաջին տարում լինելու են գինեգործության և խաղողագործության ֆակուլտետները: