Վերջին մեկ շաբաթում` կորոնավիրուսով վարակման 12 հազարից ավելի դեպք

Վրաստանում օգոստոսի 7-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 հազար 338 նոր դեպք:

Մահացել է կորոնավիրուսով վարակված 6 քաղաքացի, հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը (NCDC)։

12 հազար 766 մարդ ապաքինվել է վիրուսից։

Երկրում անցկացվել է 74 հազար 398 կորոնավիրուսի թեստ։