Խմիչքն էժանացել է, կաթնամթերքը՝ թանկացել. Geostat-ի տվյալները

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով` օգոստոսին միջին տարեկան ինֆլյացիան կազմել է 5,7 %։

Ըստ գերատեսչության` նախորդ ամսվա համեմատ օգոստոսին 0,5 տոկոսով  էժանացել են «սննդամթերք ու ոչ ալկոհոլային խմիչքներ» խմբի ապրանքների ընդհանուր գները։ Ամսական այս տվյալները գոյացել են մի շարք ապրանքների գնիջեցման արդյունքում։ Մասնավորապես, 10,6 %-ով էժանացել է խաղողը, 2,8 %-ով` բանջարեղենը։ Էժանացել են նաև թեյը, սուրճը, կակաոն (0,7%-ով)։ Միաժամանակ, 2,2 %-ով թանկացել են ձուն, կաթնամթերքն ու պանիրը։

Օգոստոսին նկատվել է նաև տրանսպորտի և դրա շահագործման թանկացում։

Գերատեսչության նույն հաշվետվության համաձայն՝ տարեկան թանկացումը կազմել է 9,2%։
Մրգեր և խաղող` 18%, թեյ, սուրճ, կակաո` 14,9%, կաթ, պանիր, ձու` 11,7%, ձուկ` 13,5%, միս-մսամթերք` 8,8%, հաց-հացամթերք` 9%, ալկոհոլային խմիչք և ծխախոտ` 8,9%, կահույք և տեխնիկա` 9,7%։