Վրաստանը երկարաձգել է հյուրանոցների աջակցության ծրագիրը

Վրաստանի կառավարությունը երկարաձգել է միջին ու փոքր հյուրանոցների սեփականատերերի աջակցության ծրագիրը։ Զբոսաշրջության ոլորտը, որում մոտ 150 հազար մարդ է ներգրավված, ամենաշատն է տուժել պանդեմիայի հետևանքներից։ Ոլորտին օգնելու նպատակով կառավարությունը 200 միլիոն լարի (ավելի քան 65,1 մլն. դոլար) է հատկացրել։ Ծրագրի բաղադրիչներից մեկը հյուրանոցների սեփականատերերի աջակցությունն է՝ բանկային վարկերի ամենամսյա համաֆինանսավորման միջոցով։ Պետությունը ֆինանսավորել է ընդհանուր վարկերի մինչև 80%-ը։ Նոր որոշմամբ` ծրագիրը երկարաձգվում է, և պետությունը բանկային տոկոսները կսուբսիդավորի 12 ամսվա համար։ Այն սեփականատերը, որոնք չեն օգտվել ծրագրից, կարող են հայտ ներկայացնել մինչեւ հոկտեմբեր։