«Վրացական երազանք»-ը դեռևս չի քննարկել քաղաքապետի թեկնածուի հարցը

Վրաստանի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ դեռևս հայտնի չէ իշխող «Վրացական երազանք»-ի  քաղաքապետի թեկնածուի անունը։ 

Թբիլիսիի գործող քաղաքապետ Դավիթ Նարմանիան լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենց թիմում դեռևս չի քննարկվել հարցը։

«Բնական է, որ հարցի հետ կապված քաղաքական խորհրդակցություններ կլինեն: Կարեւորն այն է, որ չշտապենք, սպասենք կայացված որոշմանը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է  Նարմանիան:

Թողնել պատասխան