Վրաստանում երկրաշարժ է գրանցվել

Վրաստանում մայիսի 3-ին 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Առաջին ցնցումն արձանագրվել է Դաղստանի հետ Վրաստանի սահմանին, երկրորդը՝ Լագոդեխի քաղաքից 18 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Վերին Խեչիլ գյուղի մոտակայքում:

Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տեղեկատվությամբ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Թբիլիսիում:

Լագոդեխիի շրջանային խորհրդի ղեկավար Կարլո Ջամբուրիան հայտնել է, որ երկրաշարժը քաղաքի ենթակառուցվածքներին վնաս չի հասցրել:

Թողնել պատասխան