Բակալավրիատի ուսուցման տևողությունը՝ 3 տարի, մագիստրատուրան՝ 1 տարի

Մի շարք ուղղություններով Վրաստանի բուհերում բակալավրիատի ծրագիրը կրճատվում է՝ 4-ից 3 տարի: Բացի այդ, ծրագրվել է կրճատել նաև մագիստրատուրայում ուսուցման ծրագիրը՝ հասցնելով կես կամ մեկ տարվա: Համապատասխան փոփոխությունները, Վրաստանի կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ կներառվեն «Բարձրագույն կրթության մասին» օրենքում:

Կրթության զարգացման ազգային կենտրոնը վստահեցնում է, որ բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրի կրճատումը նպաստելու է համալսարանների միջազգայնացմանը: Ուսանողներն, ամենայն հավանականությամբ, բակալավրիատի եռամյա ծրագրին կանցնեն 2018-ի սեպտեմբերից:

Օրենսդրական փոփոխությունների նախագիծը խորհրդարանի հանձնաժողովներում լսումներն անցել է, և շուտով սկսվելու են քննարկումները, օրենքի  ընդունումը սպասվում է մարտին:

Նյութի աղբյուր՝ interpressnews.ge

Թողնել պատասխան