ԵՄ-ն Վրաստանին 60 մլն. դոլար դրամաշնորհ է տվել` քովիդի դեմ պայքարի համար

Եվրամիությունը Վրաստանի համար 60 հազար դոլար (մոտ 240 մլն. լարի) դրամաշնորհ է հատկացրել` քովիդ-19-ով պայմանավորված ճգնաժամը հաղթահարելու համար։

Միջոցները նախատեսված են կառավարության՝ հակաճգնաժամային տնտեսական ծրագրի աջակցության համար։

«Եվրամիությունը շարունակում է վճռականորեն աջակցել Վրաստանին պանդեմիայի ընթացքում։ 240 միլիոն լարի դրամաշնորհը 1,5 միլիարդ դոլար գրանտի մի մասն է, որը մոբիլիզացվել է ԵՄ-ի և Եվրոպական խմբի կողմից այս գարնանը։ Դրամաշնորհի նպատակը Վրաստանի կառավարությանն աջակցելն է, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիներին օգնելը․ բազմաթիվ այն մարդկանց, որոնք հայտնվել են մարտահրավերների առաջ», — ասել է Վրաստանում ԵՄ-ի դեսպան Կարլ Հարցերը։

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ