Կրիայի լճի ճոպանուղին ժամանակավորապես կդադարեցնի սպասարկումը

Թբիլիսիում գտնվող Կրիայի լճի ճոպանուղին դեկտեմբերի 7-ից 9-ը չի սպասարկելու ուղևորներին։ Այս տեղեկությունը տարածել է Թբիլիսիի քաղաքապետարանը։

Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ պատճառը կանոնակարգով նախատեսված տեխնիկական աշխատանքներն են։