Սրտի ցավով եմ հետևում վրաց եկեղեցու իրադարձություններին․ Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել, որում իշխանություններին մեղադրել է վրաց եկեղեցում ստեղծված ճգնաժամի մեջ։  

«Սրտի մեծ ցավով եմ հետևում վրաց եկեղեցում զարգացող իրադարձություններին, ով ինչ ասի, այս ամենը օլիգարխ Իվանիշվիլիի գիտակցված քաղաքականության ուղիղ արդյուքն է։ Հենց Իվանիշվիլին է գողացել մեր արժեքները, մեր եկեղեցին, մեր հավատը, մեր պետական ինստիտուտները, մարդկանց իրար դեմ հանել, այս ֆոնի վրա կողոպտում և ոչնչացնում է Վրաստանը։ Նրա համար շատ կարևոր է, որ Վրաստանում չմնան իսկական հերոսներ, որ ամեն ինչ կեղտի մեջ լինի, հավատը թուլանա, և հիմա պետական նշանակության առաջադրանքը երկրի փրկությունն է, ու միակ ելքը՝ իշխանությունից հեռացնել օլիգարխին, սա է Վրաստանի փրկության միակ բաղադրատոմսը», —  ասում է Սակաշվիլին։

Հիշեցնենք, որ նախօրեին մետրոպոլիտ Պետրե Ցաավան լքել էր Պատրիարքարանի Սինոդի նիստն ու համայն Վրաց պատրիարք Իլիա երկրորդին մեղադրել «մանկապղծության ու նույնասեռական մեղքի տակ» լինելու մեջ։