Մառախուղ, անձրև, ձյուն. սահմանափակումներ Վրաստանի ճանապարհներին

Վրաստանում նոյեմբերի 1-2-ը սպասվում է ցուրտ և խոնավ եղանակ, տեղ-տեղ հորդառատ անձրև, օդի ջերմատիճանի զգալի նվազում։ Բարձր լեռնային գոտիներում սպասվում է ձյուն։

«Ակնկալվող տեղումները Վրաստանի գետերում կարող են հանգեցնել ջրի մակարդակի էական բարձրացման, հեղեղների, իսկ լեռնային շրջաններում՝ սողանքների», — ասված է բնապահպանության ազգային գործակալության հաղորդագրությունում:

Վրաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ՝ ձյան տեղումների պատճառով կցորդով և բեռնատար մեքենաների համար արգելված է երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (ՌԴ-ի հետ սահման) ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում: