Այսպիսի հակաարևմտյան արտահայտություններ չենք լսել խորհրդային ժամանակներից ի վեր. նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է Վրատանում սկսված հակաարևմտյան արշավին։

Նախագահը ցավով նկատել է, որ Վրաստանին եվրոպական հեռանկարի հնարավորություն տալուց հետո այնպիսի արտահայտություններ են արվել Վրաստանում, որոնք խորհրդային ժամանակներից ի վեր չեն լսվել։

Նրա խոսքով, բոլոր կարծիքները հնչելու իրավունք ունեն, բայց ցավալի է լսել խորհրդային քարոզչությանը բնորոշ շեշտադրումներով արտահայտություններ:

«Վրաստանում հայտնվեցին հակաեվրոպական, հակաարևմտյան խմբեր և արտահայտություններ, որոնք երևի խորհրդային ժամանակներից հետո չենք լսել և չպետք է լինեին»,- ասել է Զուրաբիշվիլին: