Ուկրաինայում ևս երկու վրացի մարտիկ է զոհվել

Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սանձազերծած պատերազմում ևս երկու վրացի մարտիկ է զոհվել։

Այս մասին սոցցանցում տեղեկություն են տարածել նրանց ուկրաինաց զինակիցները։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նշենք, որ Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմ է սանձազերծել 2022 թվականի փետրվարի 24-ին։ Այդ օրվանից ի վեր Ուկրաինայում ընդհանուր առմամբ 36 վրացի մարտիկ է զոհվել։