Տեսանյութ. Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը Վրաստանում է

Այսօր առավոտյան Վրաստան է ներմուծվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Առաջին փուլում երկիրը ստացել է 43 200 չափաբաժին «Աստրազենեկա» տեսակի պատվաստանյութ:

Օրեր առաջ հատուկ մամուլի ասուլիսի ընթացքում առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարեց, որ երկիրը պատվաստանյութ կստանա փուլ առ փուլ:

Ըստ Վրաստանի պատվաստման ծրագրի` առաջին փուլում երկրում կպատվաստվեն բուժաշխատողները: