Թբիլիսիի քաղաքային խորհուրդը նոր ղեկավար ունի

Թբիլիսիի 6-րդ գումարման քաղաքային խորհրդի ղեկավար է ընտրվել Գիորգի Տկղեմալաձեն: Նրա թեկնածությունը ներկայացրել է մեծամասնության («Վրացական երազանք»-ի) անդամ Մարիկա Դարչիան: Քվեարկության համար գրանցվել է 45 պատգամավոր, որոնցից Տկղեմալաձեի օգտին քվեարկել է 40-ը, դեմ՝ 1,  ձեռնպահ է մնացել 4 անդամ:

Տկղեմալաձեն շնորհավորել է պատգամավորներին հոկտեմբերի 21-ին հաջողության հասնելու կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել 5-րդ գումարման խորհրդի անդամներին ու ղեկավարին: Տկղեմալաձեի պնդմամբ՝ ինքը երաշխիք կլինի այն բանի, որ քաղաքային խորհրդում գործընթացները իրականացվեն բաց և թափանցիկ:

Թողնել պատասխան