Ֆիքսված ինտերնետի արագությամբ Հայաստանը Վրաստանից առաջ է

Համացանցի արագության համաշխարհային ինդեքսի (Speedtest by Ookla Global Index) տվյալներով, տարածաշրջանում ֆիքսված ինտերնետի ամենացածր արագությունը Վրաստանն ունի: Վրաստանի դիրքերը վատթարացել են երկու հորիզոնականով. ֆիքսված ինտերնետի 26,60 Մբիթ/վ արագությամբ Վրաստանը 178 երկրների մեջ զբաղեցրել է 129-րդ տեղը։ Տեղեկությունը հրապարակում է Հաղորդակցության հանձնաժողովը։

Համաշխարհային ինտերնետի արագության ինդեքսի համաձայն, 2023 թվականի վերջին տվյալներով՝ ֆիքսված լայնաշերտ ինտերնետում ներբեռնման միջին արագությունը աշխարհում կազմում է 90,93 Մբ/վ (գրեթե 100 Մբ/վ), մինչդեռ Վրաստանում՝ 26,60 Մբ/վ է, ինչը պայմանավորված է ֆիքսված ինտերնետի բարձր գնով, իսկ բջջային ինտերնետի դեպքում բջջային ինտերնետի միջին արագությունը, ըստ հետազոտության՝ կազմում է 49,25 ՄԲ/վ։

Տարածաշրջանում Վրաստանը զիջում է Ռուսաստանին (58-րդ տեղ՝ 85,15 ՄԲ/վ), Հայաստանին (96-րդ տեղ՝ 49,86 ՄԲ/վ), Թուրքիային (109-րդ տեղ՝ 39,78 ՄԲ/վ), Ադրբեջանին (115 տեղ՝ 35,25 ՄԲ/վ):

Ինչ վերաբերում է շարժական ինտերնետին, ապա Վրաստանի դիրքերը նախորդ տարվա համեմատ բարելավվել են 6-ով. 146 երկրների մեջ զբաղեցրել է 66-րդ հորիզոնականը՝ 37,78 Մբիթ/վ արագությամբ շարժական ինտերնետով։