Հոկտեմբերի 29-30-ը աշխատանքային այցով Վրաստան է ժամանել Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովը։
Այցի շրջանակներում Վրաստանի և Ադրբեջանի վարչապետների համանախագահությամբ տեղի կունենա երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը։
Նախատեսված է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցն ադրբեջանցի գործընկերոջ հետ։
Ադրբեջանի Հանրապետության վարչապետը Վրաստան կժամանի պատվիրակության հետ միասին, որի կազմում են Ադրբեջանի էկոնոմիկայի, էներգետիկայի, թվային զարգացման և ճանապարհների, գիտության և կրթության նախարարները։