Polexit-ը կարող է պատահական տեղի ունենալ․ Տուսկ

«Բրյուսելի հետ լուրջ տարաձայնությունների պատճառով Լեհաստանը Եվրամիությունից դուրս գալու սահմանին է»,- այս մասին բրիտանական Express-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Նա նշել է նաև, որ Polexit-ը (Լեհաստանի անդամության դադարեցումը, որ միջազգային մամուլն անվանում է Polish exit) կարող է տեղի ունենալ շատ պատահական, եթե կողմերը չհասցնեն ընդհանուր հայտարարի գալ։ «Այսօր շատ լուրջ վտանգ կա, որ Լեհաստանը ԵՄ-ից դուրս կգա»,- ընդգծել է Տուսկը:

Եվրախորհրդի ղեկավարի խոսքով, Լեհաստանի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին դրան կարող է հանգեցնել իր պարզագույն սխալներով։

«Ես Վախենում եմ, որ Եվրոպայում Լեհաստանի ամեն գնով պահելու ցանկությունը շատ ավելի քիչ կլինի, քան Մեծ Բրիտանիայի դեպքում էր։ Այնպես որ, իմ կարծիքով, իրավիճակը շատ լուրջ է»,- նշել է Տուսկը: