2015-ից հետո առաջին անգամ Թբիլիսիում շների հաշվառում կիրականացվի

Թբիլիսիում 2015 թվականից ի վեր առաջին անգամ թափառական շների հաշվառում կիրականացվի։ Կենդանիների մոնիտորինգի գործակալության տրամադրած տեղեկության համաձայն՝ թափառական շների գրանցումը նախատեսված է ամռանը, որը կիրականացվի միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների կողմից, գործընթացին կարող են մասնակցել նաև կամավորները։

Կենդանիների մոնիտորինգի գործակալության տեղեկատվության համաձայն՝ շների տվյալները կհաշվարկվեն ըստ Թբիլիսիի թաղամասերի, որոնց հիման վրա կմշակվեն ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ պլաններ։

«Թափառական շների վերջին մարդահամարն անցկացվել է 2015 թվականին, երբ Թբիլիսիում գրանցված էր 45 հազար շուն»,- հայտնել է գործակալությունը։