«Կեղծ լուր ու շահարկում է». Կոբախիձեն հերքել է պաշտոնը թողնելու լուրը

Իրակլի Կոբիխաձեն կեղծ լուր ու շահարկում է  որակել իշխող  «Վրացական երազանք» կուսակցության  ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին  խոսակցությունը:

Վրացական լրատվամիջոցներն ակտիվորեն քննարկում են, թե Կոբախիձեին պաշտոնում կփոխարինի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Լրագրողները չեն բացառում, որ Կոբախիձեն, ով ներկայումս իշխող կուսակցության հիմնական դեմքն է, ընդմիշտ կհեռանա քաղաքականությունից: Որոշ աղբյուրներ հայտնում են, որ նախատեսվում է նրան նշանակել Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում:

«Սա շահարկում է: Նրանք նաև ասում էին, թե  կուսակցության համագումարը պետք է լինի հունիսի 20-ին, ինչն անհավանական է: Կեղծ լուրերը պետք է  գոնե մի փոքր համոզիչ լինեն», — ասել է Կոբախիձեն:

Կոբախիձեն հիշեցրել է, որ  նախորդ  տարիների ընթացքում հենց ինքն էր համակարգում իշխող կուսակցության նախընտրական արշավը` յուրաքանչյուր ընտրությունից առաջ` ասելով, որ բացառություն չեն լինի 2021 թվականի աշնանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:

42-ամյա Իրակլի Կոբախիձեն  Վրացական երազանքի նախագահի պաշտոնում է նշանակվել այս տարվա հունվարին, այն բանից հետո, երբ կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հրաժարվեց քաղաքականությունից: 2011 թվականից Կոբախիձեն «Վրացական երազանքի» գործադիր քարտուղարն է: 2016-2019 թվականներին նաև  Վրաստանի խորհրդարանի նախագահն էր, բայց սկանդալով հեռացավ այս պաշտոնից ՝ Թբիլիսիում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի հանդիպումից և «Գավրիլովյան գիշեր» -ից հետո: