Լարիի արժեզրկման մեղավորը կառավարությունն է․ Գոցերիձե

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության ղեկավար Ռոման Գոցերիձեն լարիի արժեզրկման մեղավոր է համարում կառավարությանն ու կենտրոնական բանկին։

Ընդդիմադիր գործիչը նշում է, որ կառավարությունն իր անխոհեմ գործողություններով է արժեզրկել լարին։

Հիշեցնենք՝ վերջին օրերին ազգային տարադրամը ռեկորդային արագությամբ արժեզրկվում է, իսկ տարադրամի փոխանակման կետերում դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացում է նկատվում: