Լարսը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է

Ձնահոսքի վտանգի պատճառով Գուդաուրի-Կոբի ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ինտենսիվ ձյան եւ օդի բարձր ջերմաստիճանի պատճառով ձնահոսքի վտանգ կա, ուստի տարածքում արգելված է բոլոր տեսակի մեքենաների տեղաշարժը:

Թողնել պատասխան