Տեսանյութ. Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահը վերանորոգվում է. «ՋԱՀ»-ն աջակիցներ է փնտրում

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ` Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում մեկնարկել են Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնման աշխատաքները:

Այս մասին  տեղեկացնում է հիմնադրամը` ֆեյսբուքյան էջում ու կոչ անում ներդրում ունենալ` հայ մեծ հեղինակի տուն-թանգարանի բարեկարգման գործում.

«Եթե ցանկանում եք անմասն չմնալ այս ազգանվեր գործից, կարող եք նվիրատվություն կատարել և ձեր ներդրումն ունենալ: 1000 և ավելի դոլար նվիրատվություն կատարած անձանց անունները կփակցվեն ցուցասրահում»,-ասված է գրառման մեջ:

Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի նախագծի տեսանյութը՝

Լուսանկարը` հիմադրամի ֆեյսբուքյան էջից