Տղիբուլիում հանքափորները բողոքի ակցիա են անցկացնում

Տղիբուլիում հանքափորները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք հանդիպել են Տղիբուլիի քաղաքապետ Թեյմուրազ Չուբինիձեին:

Ակցիայի մասնակիցները պահանջում են եկամտահարկի նվազեցում կամ վերացում, կենսաթոշակային տարիքի կրճատում, իսկ քաղաքապետից պահանջում են օգնել և իրենց պահանջները հասցնել կառավարությանը:

Հանդիպումից հետո Թեյմուրազ Չուբինիձեն հայտնել է, թե լսել է հանքափորների պահանջները և պատրաստ է միջնորդել:

Հիշեցնենք որ, ապրիլի 5-ին Մինդելի հանքահորում տեղի ունեցած ողբերգության հետևանքով 6 հանքափոր էր մահացել:

Թողնել պատասխան