Ընդդիմությունը վերջնականապես պարտվեց. Կոբախիձե

«Մենք ի սկզբանե ասել էինք, որ ընդդիմությունը ստիպված է լինելու չեղարկել մայիսի 15-ի ակցիան: Ակնհայտ է, որ նրանք այս պայքարում պարտություն են կրել` արհեստական ճգնաժամ սարքելով , սաբոտաժով և այլն»:

Այս կարծիքին  է «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն: Նա վստահեցնում է, որ ընդդիմությունը ժողովրդին մոբիլիզացնելու ռեսուրս չունի, չուներ նաև նախկինում: Ըստ նրա` ակցիան չեղարկելու մասով նախօրեի հայտարարությունը վերջնականապես ձևավորեց ընդդիմության պարտությունը:

Հիշեցնենք` նախօրեին «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա  Մելիան ասել էր, որ մայիսի 15-ին հանրահավաք անցկացնելու նպատակահարմարություն այլևս չկա:

Այս մասին համառոտ`

Ընդդիմության պլանավորած բողոքի ցույցը չի կայանա