Որոշվել է ուսանողների վարձի համար տրվող պետական ֆինանսավորման կարգը

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հրամանով որոշվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձերը ֆինանսավորելու սոցիալական աջակցության տրամադրման կանոնները և պայմանները:

Որոշման համաձայն՝ ուսանողները, որոնք գրանցված են «Սոցիալապես անապահով ընտանիքների միասնական բազայում», և նրանց վարկանիշային բալը 2020 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ հավասար է կամ պակաս 150,000-ից, կստանան պետական ֆինանսավորում 1 սեմեստրի վարձի` ոչ ավել քան 1125 լարիի չափով:

Ֆինանսավորումը վերաբերում է նաև այն ուսանողներին, որոնք 2019-2020 ուսումնական տարվա գարնանային սեմեստրի՝ 2020 թվականի հունվարի 1-ից ուսման վարձի պարտք ունեն:

Մեկից ավել ԲՈՒՀ-ում սովորող ուսանողը օգնությունը կստանա 1 կրթական ծրագրի համար՝ իր ընտրության համաձայն:

Որոշմանն ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել այստեղ: