Շվեդական բանկը սահմանափակում է գործարքները Հայաստանի և Վրաստանի հետ

Շվեդական ամենահայտնի բանկերից մեկը՝ Handelsbanken-ը սահմանափակում է Հայաստանի և Վրաստանի հետ գումարային փոխանցումները։ Նման որոշում կայացնելու պատճառը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմն է ու դրա շուրջ զարգացումները։

Մասնավորապես՝ բանկը լրատվամիջոցներին հայտնել է, որ հնարավոր է բանկային փոխանցումները, շվեդական բանկից ստացված գումարը փոխանցվի Ռուսաստան, որի դեմ Արևմուտքն իրականցնում է պատժամիջոցներ, դա է հիմնական պատճառը։

Բանկի փոխանցումների դեպարտամենտի ղեկավարի տեղակալը հայտնել է, որ այս սահմանափակումը չի վերաբերի բոլոր հաճախորդներին, այլ հիմնականում կորպորատիվ հաճախորդներին, մյուսները կանցնեն նույնականացման ընթացակարգ և կկարողանան շարունակել օգտվել բանկից։

Handelsbanken-ը կսահմանափակի ֆինանսական գործարքները Վրաստանի և Հայաստանի հետ մարտի 21-ից։