Պետբյուջեից փոխհատուցում կստանան խորհրդարան անցնող 3 կուսակցությունները

«Հայրենասերների դաշինք» կուսակցությունը խորհրդարարանական 5 տոկոսի արգելքը հաղթահարելու համար պետբյուջեից կստանա 1 մլն լարի:

Հիշեցնենք՝  ընտրությունների շեմը  հաղթահարած կուսակցությունների նախընտրական ծախսերի փոխհատուցման նպատակով ֆինանսավորումը նախատեսված է Վրաստանի Ընտրական օրենսգրքի 56-րդ հոդվածով:

Հարկ է նշել, որ «Հայրենասերների դաշինք»-ը նախընտրական շրջանում ծախսել է ավելի քան  2 մլն (2 134 515) լարի:

Պետության կողմից 1 մլն լարի կստանա նաև «Վրացական երազանք»-ը, ով նախընտրական փուլում ծախսել է 13,5 մլն լարի և  «Միացյալ ազգային շարժում»-ը, որը ծախսել է մոտ 2 մլն լարի:  Տեղեկացնում է «Interpressnews.ge»-ն։

Թողնել պատասխան