Մեկնարկում է Tbilisi Open Air փառատոնը

Այսօրվանից՝ հունիսի 24-ից մեկնարկում է Tbilisi Open Air («Թբիլիսիի երկնքի տակ»)  տարածաշրջանային երաժշտական փառատոնը:

Փառատոնը կտևի երեք օր՝ հունիսի 24-ին, 25-ին և 26-ին, իր մշտական հասցեում՝ Lisi Wonderland համերգասրահում (Լիսիի լճի տարածքում)։

2009 թվականից Վրաստանում կազմակերպվող միջոցառմանը ելույթ կունենան վրացի և արտասահմանցի երաժիշտներ։

Նշենք, որ դեռ ապրիլին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել էր, որ մայրաքաղաքում կընտրվեն կոնկրետ վայրեր, որտեղ ամեն շաբաթ և կիրակի օրերին տեղի կունենան վրաց էստրադայի աստղերի համերգները։

Կարդացեք նաև՝

«Թբիլիսիի երկնքի տակ» խորագրով համերգներ կանցկացվեն