Ցուցարարները օրինագիծը հետ կանչելու համար մեկ ժամ են տվել

Թբիլիսիում խորհրդարանի մոտ հավաքված քաղաքացիները իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը «գործակալների մասին օրինագիծը» հետ կանչելու համար մինչև ժամը 22։30 ժամանակ են տվել։ Այս մասին բեմից հայտարարեց հանրահավաքի առաջնորդ Ռատի Ամաղլոբելին, փոխանցում է տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստանը»։

Նա չխոսեց կոնկրետ ծրագրի մասին, թե ի՞նչ են պատրաստվում անել այդ ժամկետը լրանալուց հետո։

Նշենք, որ Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենքը մոտ «գործակալների մասին օրենքի» ընդունման դեմ բողոքի ակցիան շարունակվում է: Խաղաղ ցուցարարների թիվն ավելանում է:

Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ, չնայած բողոքի ալիքներին ու Արևմուտքից հնչող քննադատությունների, ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը՝ 83 կողմ ձայնով։ Քվեարկությանն ընդդիմությունը չի մասնակցել: Ընդդիմության պատգամավորները այսպես են որակել տեղի ունեցածը. «Դավաճանները փակվել են դահլիճում, որ երկրի շահերի դեմ գործեն»:

Թբիլիսիում բազմահազարանոց ցույց է. ՖՈՏՈՇԱՐՔ