Թբիլիսիում բազմահազարանոց ցույց է. ՖՈՏՈՇԱՐՔ

Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում գտնվող Վրատսանի խորհրդարանի շենքը մոտ  «գործակալների մասին օրենքի» ընդունման դեմ բողոքի ակցիան շարունակվում է: Խաղաղ ցուցարարների թիվն ավելանում է: Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա»-ի նկարահանող խումբը:

Ուշագրավ է, որ բողոքի ցույցը գնալով ահագնանում է. ցուցարարներին են միացել տարբեր բուհերի ուսանողներ, ուսուցիչներ, փախստականներ։

Ցույցի մասնակիցները վանկարկում և ձեռքերում պարզում են հետևյալ գրությամբ պաստառներ.

  • «Ով հիմա չարթնանա, կկորցնի հայրենիքը»,
  • «Հայրս նաև ձեր համար էր պատերազմում Ռուսաստանի դեմ»,
  • «Ազատությունն արտոնություն չէ, դա իրավունք է»,
  • «Ժողովրդի իշխանությունն ավելի ուժեղ է, քան իշխանության մեջ գտնվող մարդիկ»,
  • «Ո՞րերորդ անգամ» և այլն:

Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ, դահլիճում վիճաբանության ու ծեծկռտուքի ֆոնին, ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը՝ 83 կողմ ձայնով։ Քվեարկությանն ընդդիմությունը չի մասնակցել: Ընդդիմության պատգամավորները այսպես են որակել տեղի ունեցածը. «Դավաճանները փակվել են դահլիճում, որ երկրի շահերի դեմ գործեն»: