«Ֆորմուլա» հեռուստաընկերությունը տուգանվել է

Հաղորդակցության հանձնաժողովը (ComCom) 2500 լարիի չափով տուգանել է «Ֆորմուլա» հեռուստաընկերությանը: Հանձնաժողովը մեղադրում է հեռուստաընկերությանը «Հեռուստատեսության մասին» օրենքի բովանդակությունը կարգավորող հոդվածները խախտելու համար։

Հանձնաժողովի հիմնավորմամբ՝ «երազանքի ՊԱԾ (Պետական անվտանգության ծառայոպթյուն», «Իվանիշվիլիի կառավարություն», «կառավարամետ Ռուսթավի 2», «ռեժիմի դատարան» և այլ նմանատիպ բնորոշումներ օգտագործելով՝ հեռարձակողը լուրերը լուսաբանել է անձնական վերաբերմունքի և կարծիքների արտահայտմամբ։