Վրաստանի էներգետիկ օմբուդսմենը հետաքննություն է սկսել Քվեմո Փոնիճալայում բնակելի շենքում տեղի ունեցած գազի պայթյունի վերաբերյա:
Գրասենյակի հայտարարության համաձայն՝ գազամատակարարին հարցում է ուղարկվել ողբերգության օրը՝ նոյեմբերի 19-ին։ Ընկերության նախնական տեղեկատվության համաձայն, պայթյունի վայրում վերջերս բնական գազի սպառում չի գրանցվել։
Էլեկտրաէներգիայի սպառման տվյալները նույնպես ցույց են տալիս, որ բնակարանը չի բնակեցվել։
Հայտնի է, որ բնակարանում տեղադրված է եղել միայն երկու գազային սարք՝ կենտրոնական ջեռուցման կաթսա և գազօջախ։ Մի քանի տարի առաջ անցկացված պլանային ստուգման ժամանակ բնակարանում տեխնիկական խախտումներ չեն գրանցվել։
«Սպառողների իրավունքների պաշտպանը շարունակում է ուսումնասիրել այս հարցը և գնահատել համապատասխան հանգամանքները իր լիազորությունների շրջանակներում», — ասվում է հայտարարության մեջ։
Նոյեմբերի 19-ի առավոտյան Քվեմո Փոնիճալայի հինգհարկանի շենքում հզոր պայթյուն է տեղի ունեցել հինգերորդ հարկի բնակարանում, որտեղ 31-ամյա սեփականատերը վերադարձել էր նախորդ օրը երկարատև բացակայությունից հետո։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ վթարի պատճառը ջեռուցման սարքից գազի արտահոսքն է եղել։
Ողբերգության հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Մահացածների պատճառով Վրաստանում նոյեմբերի 22-ը հայտարարվել է սգո օր։