Ուժեղ քամին Բաթումիում խնդիրներ է առաջացրել

Ուժեղ քամին խնդիրներ է առաջացրել Բաթումիում. ծառեր են ընկել, վնասվել են մի քանի շենքերի տանիքներ, մեքենաներ: Այս մասին տեղեկություն է տարածում Բաթումիի քաղաքապետարանը։

Ըստ տեղեկության՝ վնասվել են նաև ավտոբուսների մի քանի կանգառներ։ Ծառերի ընկնելու պատճառով մի քանի փողոցներով երթևեկությունը խաթարվել է։

Նշվում է, որ քաղաքապետարանի ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով: