Թբիլիսիի ու Երևանի քաղաքապետարանների պատվիրակությունների հանդիպումը Վրաստանում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ապրիլի 11-ին կայացել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ՝ Գիորգի Տկղեմալաձեի և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ՝ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը: Տեղեկությունը տարածում է Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցությունը:

Ըստ տեղեկության, հանդիպմանը քննարկվել են երկու քույր քաղաքների երկարամյա հարաբերությունների զարգացման հեռանկարները, ներկայացվել են վերջին տարիներին երկու քաղաքներում իրականացված բարեփոխումները։

Նշվում է, որ կարևորվել է երկու եղբայրական ժողովուրդների ամուր կապի պահպանումը և պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ շփումները։